Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարների հետ

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության 
ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումների շարքը Ազգային ժողովի խմբակցությունների հետ, ապրիլի 15-ին հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ:

Նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին բավականին ծավալուն աշխատանք է սպասվում՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանի աշխատանքների, օրակարգի և միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատգամավորները խոսել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական գործունեության մասին, անդրադարձել ծրագրերին ու առաջնահերթ ուղղություններին:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համագործակցել խորհրդարանի հետ և օժանդակել նրա գործունեությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]