Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պատասխանել են Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի ուսանողների հարցերին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պատասխանել են Կոպենհագենի 
համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի ուսանողների հարցերին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը եւ Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպել են Կոպենհագենի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի ուսանողների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 15-ին կայացած հանդիպմանը պատգամավորները ներկայացրել են իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը,պատասխանել ուսանողների հարցերին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը ներկայացրել է իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Կոպենհագենի համալսարանի «Միջազգային բանավեճ» ուսանողական ասոցիացիայի ներկայացուցիչ Սելին Էմմա Լա Քուրը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, ստանալ քաղաքական որոշ օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցերի պատասխաններ: Նրա խոսքով՝ Հայաստանն իր անցած ճանապարհով բավականին հետաքրքիր թեմա է քաղաքագիտությունն ուսումնասիրողների համար:

Ուսանողները այցելել են նաեւ Արցախի Հանրապետություն: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ հարցի վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Նրա խոսքով՝ կողմերի միջեւ հաղորդակցությունը պետք է շարունակվի ոչ միայն քաղաքական էլիտաների մակարդակում, այլեւ հասարակական լայն շերտերի, որի համար արդյունավետ գործիք կարող են հանդիսանալ նաեւ առցանց հարթակները:

Պատգամավորներն ուսանողների խնդրանքով անդրադարձել են նաեւ ԵՄ, Ռուսաստանի եւ հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին:Խորհրդարանականները պատասխանել են զանգվածային լրատվամիջոցների ազատությանը, ընդդիմության դերակատարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենսդրական աշխատանքներին վերաբերող հարցերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]