Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փաշինյանն առաջարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո չանել խոսակցության բուն ոգուն չհամապատասխանող հայտարարություններ

Փաշինյանն առաջարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից 
հետո չանել խոսակցության բուն ոգուն չհամապատասխանող հայտարարություններ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար ամենամեծ խնդիրը համարում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից առաջ ու հետո հնչող այն հայտարարությունները, որոնք երբեմն չեն համապատասխանում խոսակցության բուն ոգուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հանդիպումներին հաջորդող և նախորդող հայտարարությունները երբեմն չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն: Իմ կոչը լինելու է այն, որ, եթե անհրաժեշտ է բանակցությունների մասին շատ բան չասենք, բայց ասենք մի բան, որ մարդիկ հասկանան` լուրջ մարդկանց հետ գործ ունեն: Պատկերացրեք` ինչ անլուրջ վիճակ է, երբ երկու երկրի ղեկավար մի սենյակում խոսում են, և հետո հանրությունները նրանց հայտարարություններից չի կարողանում հասկանալ, թե ինչ են քննարկել: Դա ամենամեծ խնդիրն է բանակցային գործընթացի համար»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնուց եկած իներցիա կա, երբ ամեն հայտարարությունից հետո կողմերը փորձում են ապացուցել, որ հաղթել են իրար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]