Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Նիկոլ Փաշինյանը չի հավակնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնին


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ չի առաջադրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ասում են` երբեք մի ասա երբեք, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման առաջին օրից ես ոչ մի անգամ վարչության նախագահի թեկնածու չեմ եղել և հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Կարծում եմ, որ հակակշիռների, փոխզսպումների ձևավորման առումով ճիշտ մեխանիզմը դա է, և կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, ովքեր կարող են արժանիորեն ունենալ այդ կարգավիճակը»,- ասաց Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի լիազորությունների ժամկետը սպառվում է: 2019թ. մայիսին կայանալիք համագումարի ընթացքում կուսակցությունը վարչության նոր նախագահ կընտրի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ