Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

«Շիրակ»-«Արցախ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց

«Շիրակ»-«Արցախ» խաղում դարպասի գրավում չարձանագրվեց

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 27-րդն տուրն ավարտվեց «Շիրակ»-«Արցախ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս խաղում ևս հաղթող չեկավ: Երկու խաղակեսերում էլ ակումբները չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Ավելի վաղ, «Արարատ-Արմենիա»-ն մրցեց «Բանանց»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ից աչքի ընկավ Գեորգի Պաշովը, իսկ «Բանանց»-ից գոլը խփեց Ալբերտ Գաջիբեկովը:

Նախօրեին կայացած խաղերում Հայաստանի գործող չեմպիոնը՝ «Ալաշկերտ»-ը, սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Լոռի»-ին: Վանաձորյան ակումբի կազմում միակ գնդակը խփեց Սանդի Ումարուն:

Տուրի մյուս խաղում «Գանձասար-Կապան»-ը 0:1 հաշվով հաղթեց «Արարատ»-ին: Կապանցիների կազմում միակ գոլը խփեց Գեղամ Հարությունյանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]