Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 15-ին  ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Տիգրան Ավինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել տնտեսական համակարգի բարեփոխմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերի վրա:

Փոխվարչապետը շեշտել է, որ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները նոր հնարավորություններ են ստեղծում օտարերկրյա ներդրողների համար:

Դեսպան Յամադան բարձր է գնահատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը և շեշտել, որ այս ուղղությամբ Հայաստանի փորձը կարող է օրինակ ծառայել նաև շատ այլ պետությունների համար: Նա նշել է, որ իր կողմից Ճապոնիայի շահագրգիռ գերատեսչությունների և գործարար միջավայրի ներկայացուցիչներին պարբերաբար ներկայացվում են Հայաստանում իրականացվող, ներդրումների համար գրավիչ նոր նախաձեռնությունները:

Անդրադարձ է եղել նաև «Աշխատիր Հայաստան» ծրագրին: Կարևորելով այս ծրագրի հաջող իրականացումը ՀՀ-ում զբաղվածության խթանման առումով՝ փոխվարչապետ Ավինյանը նշել է, որ այն բաց է հետաքրքրված միջազգային գործընկերների մասնակցության համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]