Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Գերմանիայում Volkswagen-ի նախկին ղեկավարին մեղադրանքներ են առաջադրել «դիզելգեյթ»-ի պատճառով


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բրաունշվեյգ քաղաքի (Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամաս) դատախազությունը մեղադրանքներ Է առաջադրել «դիզելային սկանդալի» հինգ ֆիգուրանտների, այդ թվում՝ Volkswagen ընկերության նախկին ղեկավար Մարտին Վինտերքոռնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է դատախազության մամուլի տեղեկագրում:

Ինչպես նշվում Է հատարարության մեջ, սկանդալի հինգ մասնակիցների, որոնք ավելի վաղ Volkswagen-ում զբաղեցնում Էին ղեկավար պաշտոններ, վերագրվում են «բազմաթիվ իրավախախտումներ», մասնավորապես, «կեղծարարության առանձնապես ծանր դեպքեր եւ անբարեխիղճ մրցակցության մասին օրենքի խախտում»: Բացի այդ, մեղադրող կողմի վարկածի համաձայն, 2014 թվականին Volkswagen-ը թարմացրել Էր ավտոմեքենաների ծրագրային ապահովումը, որը «պետք Է նպաստեր փոխադրամիջոցների նորմալ շահագործման դեպքում արտանետումների բարձր ցուցանիշների իսկական պատճառը թաքցնելուն»: Այդ մասին իմացել Է կոնցեռնի նախկին ղեկավար Վինտերքոռնը, նշվում Է մամուլի տեղեկագրում: Volkswagen կոնցեռնը 2015 թվականի աշնանը հայտնվել Էր այսպես կոչված «դիզելային սկանդալի» կենտրոնում: Այն ժամանակ ԱՄՆ-ում ընկերությանը մեղադրել Էին այն բանում, որ նա դիզելային ավտոմեքենաները հանդերձել Է ծրագրային ապահովմամբ, որն իջեցնում Էր արտանետումների իրական ցուցանիշները: Միացյալ Նահանգների կառավարությունը կոնցեռնին պարտավորեցրել Է հետ կանչել Volkswagen եւ Audi 482 հազար մարդատար ավտոմեքենաներ, որոնք երկրում վաճառվել են 2009-2015 թվականներին: 2017 թվականի ապրիլին Volkswagen-ը համաձայնության Է եկել սպառողներից ավտոմեքենաների հետգնման եւ նրանց փոխհատուցում վճարելու շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ