Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԻԿՐԱՆԵՏ-ը ցանկություն ունի Հայաստանի միջոցով համագործակցության նոր ծրագրեր իրականացնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ

  ԻԿՐԱՆԵՏ-ը ցանկություն ունի Հայաստանի միջոցով համագործակցության նոր 
ծրագրեր իրականացնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 15-ին հանդիպել է ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպության տնօրեն Ռեմո Ռուֆֆինիի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցը` ԻԿՐԱՆԵՏ-ը, միջազգային կազմակերպություն է, որը հետազոտություններ է իրականացում ռելատիվիստական աստղաֆիզիկայի, կոսմոլոգիայի, ֆիզիկայի ոլորտներում: Կազմակերպության անդամներն են Հայաստանը, Բրազիլիան, Իտալիան և Վատիկանը, ինչպես նաև ԱՄՆ-ի Արիզոնայի և Ստենֆորդի համալսարաններն ու Իտալիայի Ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնը:

Կարևորելով Հայաստանում ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի գործունեությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկրում մեծ նշանակություն է տրվում կրթության ու գիտության զարգացմանը: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է համագործակցություն հաստատի աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոնների, կազմակերպությունների ու համալսարանների հետ:

Հանրապետության նախագահի խոսքով՝ պատահական չէ, որ իր օտարերկրյա այցերի շրջանակում մշտապես հանդիպումներ են տեղի ունենում առաջատար բուհերի, վերլուծական ու գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների հետ, ինչի արդյունքում հիմք է դրվում աշխարհի առաջատար կենտրոնների ու Հայաստանի միջև նոր համագործակցության:

Ռեմո Ռուֆֆինին բարձր է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը: Նա նշել է, որ ցանկություն ունեն Հայաստանի միջոցով համագործակցության նոր ծրագրեր իրականացնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ:

Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցությունն ապագայում խորացնելու հնարավորությունները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]