Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Հողային ռեֆորմների միջոցով պետք է բարձրացնել վարելահողերի օգտագործման մակարդակը. գյուղնախարարի պաշտոնակատար


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողային ռեֆորմների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններից հետո նախատեսում է հիմնել հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը:

Նա խիստ կարևորեց հողային ռեֆորմների միջոցով վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացումը, հողերի միավորումն ու խոշորացումը, կոոպերացումը, ինչպես նաև հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտի հիմնումը, գյուղատնտեսական ռիսկերի մեղմումը, ագրարային կրթության ուժեղացումը և շուկաների ստեղծումը։

«Հայաստանում այսօր հողերի 40 տոկոսը տարբեր պատճառներով չի օգտագործվում՝ արդյունավետության պակաս կա, սեփականատերերի զգալի մասը Հայաստանում չի գտնվում: Մենք պետք է իրականացնենք հողերի գույքագրում, բացահայտենք հողերը չմշակելու պատճառները, օրենսդրական փոփոխություններ իրականացնենք, որն իրենից կենթադրի հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտի հիմնումը: Մենք չենք ցանկանում զրկել որևէ մեկին սեփականության իրավունքից, սակայն հողերը չօգտագործելու դեպքում կարող է տրամադրել այլ անձանց»,- նշեց Գևորգյանը:

Նրա պնդմամբ, եթե գյուղացին ցանկանա հողը վաճառել, սակայն չունենա գնորդ, ապա պետությունը կգնի այդ հողատարածքը, ինչից հետո պետության պարտականությունները կլինեն կոնսոլիդացնել, խոշորացնել ու փաթեթով վաճառել:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ