Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոպենհագենում 23 մարդ Է բերման ենթարկվել անկարգությունների ընթացքում

Կոպենհագենում 23 մարդ Է բերման ենթարկվել անկարգությունների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի ոստիկանությունը 23 մարդ Է բերման ենթարկել ապրիլի 14-ի երեկոյան եւ լույս 15-ի գիշերը Կոպենհագենի մի շարք շրջաններում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում: Նրանցից վեցը մնում են ոստիկանությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել են ոստիկանները: Անկարգություններն սկսվել են ապրիլի 14-ին Նյորեբրուի շրջանում աջ արմատական կուսակցություններից մեկի կողմնակիցների ցույցի ընթացքում, շրջան, որտեղ շատ միգրանտներ են բնակվում:

Դրա կազմակերպիչ Է դարձել Ռասմուս Պալուդանը, որը նախորդ ակցիաներից մեկի ընթացքում հրապարակայնորեն այրել Էր Ղուրանը: Ոստիկանության տվյալներով՝ Պալուդանի վրա են հարձակվել նրա հակառակորդները, սկսվել Է ծեծկռտուք, որի ընթացքում ոստիկանության վրա քարեր են նետվել: Այնուհետեւ քաղաքի մի քանի մասերում եւ Քրիստիանիի շրջանում ծայր են առել անկարգություններ: Ոստիկանությունն ստիպված Է եղել օգտագործել արցունքաբեր գազ, երբ ցուցարարները հրկիզել են բարիկադները: Նաեւ այրվել են կոնտեյներներ եւ ավտոմոբիլներ: Ինչպես հաղորդել Է Դանիայի ռադոն, ընդամենը տեղի Է ունեցել 90 հրդեհ, դրանցից 70-ը կարող Է կապված լինել անկարգությունների հետ: Պալուդանը ստիկանությանը քննադատել Է այն բանի համար, որ վերջինս բավարար քայլեր չի ձեռնարկել ցույցի ժամանակ խոսքի իր ազատությունը պաշտպանելու համար: Նա պնդում Է, որ իրեն հրամայվել Է հեռանալ Նյորեբրուից անկարգությունների սկսվելուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]