Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Հայաստանի բանկերի միությունը և Տնտեսական լրագրողների ակումբը սկսել են համատեղ սեմինարների շարք լրագրողների համար


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկել է սեմինարների շարք, որի նպատակն է ֆինանսա-տնտեսական թեմաների լուսաբանման ասպարեզում մասնագիտացած լրագրողներին ներկայացնել ՀՀ բանկային համակարգի գործունեությանն առընչվող տարաբնույթ տեղեկատվական նյութեր և վերլուծություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայությունից, երկամսյա սեմինարների ընթացքում լրագրողներին հետաքրքրող և հանրային կարևորություն ունեցող տարբեր թեմաների շրջանակներում դասախոսություններ կանցկացնեն Հայաստանի բանկային համակարգի բարձրաստիճան ղեկավարներն ու բանկային գործի լավագույն փորձագետները:

Լրագրողների համար նախատեսված առաջին սեմինարը մեկնարկել է Հայաստանի բանկերի միությունում կազմակերպված բացման արարողությամբ:

Հավելենք, որ տնտեսական  թեմաներ լուսաբանող  շուրջ 20 լրագրողների համար նախատեսված սեմինարները կազմակերպվելու են յուրաքանչյուր շաբաթ օրերին, իսկ ծրագրի ավարտին մասնակիցներին տրամադրվելու են համապատասխան վկայագրեր:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ