Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Ապրիլ

Boeing-ը B-1 եւ B-52 ռմբակոծիչների արդիականացման 14 մլրդ դոլարի պարտավորագիր Է ստացել

Boeing-ը B-1 եւ B-52 ռմբակոծիչների արդիականացման 14 մլրդ դոլարի պարտավորագիր Է ստացել


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing ընկերությունն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետ կնքել Է B-1 Lancer եւ B-52 Stratofortress ռազմավարական ռմբակոծիչների հավաքակազմի արդիականացման պարտավորագիր: Ավիաշինական ընկերությունը 14,3 միլիարդ դոլար կստանա 10 տարվա ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պենտագոնն իր կայքում:
«Boeing-ի հետ կնքվել Է B-1 եւ B-52 սպառազինությունների համակարգերի կատարելագործման, արդիականացման, նախագծման եւ փորձարկման՝ 14,3 միլիարդ դոլար գումարի պարտավորագիր,- նշել Է պաշտպանական գերատեսչությունը:- (Պլանավորվող) աշխատանքներն, ինչպես սպասվում Է, կավարտվեն 2029 թվականի ապրիլի 11-ին»:
Ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, ռմբակոծիչների արդիականացումը կհանգեցնի «դրանց խոցող ունակության մեծացման, շահագործման ժամկետի երկարացման, ինչպես նաեւ սպասարկման պարզեցման», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ