Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

ԵՄ-ի խորհուրդը վերջնականապես հաստատեց Եվրամիության Գազի դիրեկտիվի ուղղումների նախագիծը


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը վերջնականապես հաստատել Է ԵՄ-ի Գազի դիրեկտիվի ուղղումների նախագիծը, որոնք Բրյուսելին թույլ կտան ընդլայնել հսկողության հնարավորությունները ծովային գազամուղների, մասնավորապես, «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:

Հայտարարության մեջ ասված Է, որ փաստաթղթի հաստատումը տեղի Է ունեցել առանց քննարկման, ինչպես եւ սպասվում Էր: Համապատասխան նորմատիվային ակտերը մոտ ժամանակներս հրապարակվելու են ԵՄ-ի Պաշտոնական հանդեսում, եւ դրանից 20 օր անց նոր օրենքն ուժի մեջ կմտնի: ԵՄ-ի խորհուրդը նաեւ ընդգծել Է, որ նոր ուղղումների ուժի մեջ մտնելուց հետո Եվրամիության անդամ երկրներն ինն ամիս կունենան դրանք իրենց ազգային օրենսդրության մեջ ներդնելու համար:

Ընդսմին տեխնիկական բոլոր ընթացակարգերը ԵՄ-ն մտադիր Է կատարել մինչեւ 2019 թվականի վերջը, քանի որ, ինչպես հայտարարել Է Եվրահանձնաժողովի Էներգետիկայի գծով գլխավոր դիրեկտորատի ղեկավար Դոմինիկ Ռիստորին, ԵՄ-ի վերափոխված Գազի դիրեկտիվը պետք Է ուժի մեջ մտնի նախքան «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումը, որպեսզի դրա գործողությունը տարածվի այդ նախագծի վրա: «Հյուսիսային հոսք-2»-ը ենթադրվում Է շահագործման հանձնել մինչեւ 2019 թվականի վերջը:

Վերամշակված դիրեկտիվը ԵՄ-ի Էներգանորմերը տարածում Է երրորդ երկրներից Եվրամիության պետություններ ձգվող ծովային գազամուղների վրա: ԵՄ-ի Երրորդ Էներգափաթեթի նորմերի համաձայն, «Հյուսիսային հոսք-2»-ի օպերատորը պետք Է լինի «Գազպրոմ»-ից անկախ ընկերություն, իսկ գազատարի հզորության 50 տոկոսը պետք Է պահեստավորվի՝ անկախ մատակարարներից գազի պոմպամղման համար, ինչը կարող Է անորոշ ժամանակով կիսով չափ դատարկ թողնել խողովակաշարը: Գերմանիան հասել Է այդ ուղղումների զգալի մեղմացման, քանի որ ամփոփիչ տեքստում ասված Է, որ այդ նորմերից ռուսական նախագծին բացառություններ տրամադրելու որոշումն ընդունելու Է ոչ թե Բրյուսելը, այլ ԵՄ-ի այն երկիրը, որտեղ գազամուղը դուրս Է գալիս եվրոպական տարածք, Եվրահանձնաժողովի հետ կոնսուլտացիաներից հետո: «Հյուսիսային հոսք-2»-ի դեպքում այդ երկիրը հենց Գերմանիան Է: Եվրոպացի փորձագետների մեծամասնության գնահատումների համաձայն, Գազի դիրեկտիվն այս տեսքով թույլ չի տա արգելափակել «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը, բայց խնդիրներ եւ անորոշություն կստեղծի ներդրողների համար, մասնավորապես, դրա փոխհատուցման ժամկետների հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ