Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Հարավային Կորեայի նախագահը նախապատրաստվում է միջկորեական չորրորդ գագաթնաժողովին


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ չորրորդ հանդիպմանը նախապատրաստվելու մտադրության մասին: Երկնագույն տանը կայացած խորհրդակցությանը Հարավային Կորեայի ղեկավարի ելույթից մեջբերում Է արել Yonhap գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եկել Է Հյուսիսի եւ Հարավի ղեկավարների գագաթնաժողովին նախապատրաստվելու ժամանակը»,-հայտարարել Է նա: Մուն Չժե Ինը նաեւ նշել Է, որ հանդիպումը կարող Է տեղի ունենալ այն բանից անմիջապես հետո, երս հյուսիսկորեական կողմը հայտարարի դրան իր պատրաստ լինելու մասին: «Երբ Հյուսիսային Կորեան պատրաստ լինի, ես հուսով եմ, որ Հյուսիսի եւ Հարավի միջեւ հերթական գագաթնաժողովը կկայանա ցանկացած վայրում եւ անկախ ձեւաչափից»,-ընդգծել Է հարավկորեացի ղեկավարը:

Ապրիլի 10-ին Chosun Ilbo թերթը, վկայակոչելով նախագահի վարչակազմի մի աղբյուր, տեղեկացրել Էր, որ Սեուլում քննարկում են Մուն Չժե Ինի եւ Կիմ Չեն Ունի հանդիպման անցկացման հնարավորությունը ապրիլի վերջին: 2018 թվականի ապրիլից ի վեր Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդներն անցկացրել են երեք հանդիպում: Առաջինը տեղի Է ունեցել ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանամերձ բնակավայրում: Դրա արդյունքը դարձել Է ստորագրված այն հայտարարությունը, որը հռչակել Է թերակղզու լիակատար միջուկազերծման հասնելու նպատակը, հաշտության պայմանագիր ստորագրելու հաստատ մտադրությունը, հումանիտար բնագավառում համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաեւ պետությունների միջեւ սահմանին քարոզչության լիակատար դադարեցումը:

Մայիսի 26-ին Մուն Չժե Ինը եւ Կիմ Չեն Ունը երկրորդ անգամ հանդիպում են ունեցել նույնպես Փանմունջոմում, երրորդ գագաթնաժողովը դարձել Է ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների՝ սեպտեմբերի 18-ի հանդիպումը Փհենյանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ