Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում. 

«Սիրելի հայրենակիցներ, ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:

Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել:

Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ like-ել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը ժամը 20.00: Լավ եղեք»,- գրել է Փաշինյանը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ