Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեսպան Աթաբեկյանը մասնակցել է հայ-լիբանանյան բարեկամության առաջին հուշակոթողի բացման արարողությանը

Դեսպան Աթաբեկյանը մասնակցել է հայ-լիբանանյան բարեկամության առաջին 
հուշակոթողի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Ժունիե քաղաքում տեղի է ունեցել Հայ-լիբանանյան բարեկամության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդես գալով ողջույնի խոսքով՝ Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը նշել է, որ հայ-լիբանանյան բարեկամության այս առաջին պաշտոնական հուշարձանը գալիս է խորհրդանշելու իրական և խորքային բարեկամության այն բազմաթիվ վկայությունները, որոնք սփռված են Լիբանանի ողջ տարածքում:

Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Լիբանանի կառավարության և խորհրդարանի անդամներ, լիբանանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, քաղաքապետեր, համայնքային, քաղաքական, կրոնական և մշակութային կառույցների ղեկավարներ, երկրի հասարակական-քաղաքական և լրատվական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am