Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Պակիստանում մարդիկ են զոհվել սաստիկ ավազամրրիկի պատճառով


ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանում առնվազն երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա Է զոհվել սաստիկ ավազամրրիկի պատճառով, որը մոլեգնել Է երկրի հարավի Կարաչի նավահանգստային քաղաքում, տուժածների թիվը հասնում երկու տասնյակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին հայտնել Է Geo.TV հեռուստաալիքը:

Նրա տվեղեկատվության համաձայն՝ տղամարդու մահվան պատճառը դարձել Է նրա վրա տապալված ծառը: Երկու երեխաների մահվան մանրամասները չեն ճշտվում: Հեռուստաալիքը նաեւ նշում Է, որ վատ եղանակի պատճառով ութ ձկնորսներ անհետ կորել են այն բանից հետո, երբ նրանց նավակը շրջվել Է Կարաչիի ափերի մոտ: Եղանակային վատ պայմանների պատճառով մի քանի չվերթ Է հետաձգվել Կարաչիի միջազգային օդանավակայանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ