Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է գերմանական Ռոզա Լյուքսեմբուրգ հիմնադրամի գիտաժողովին

Դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է գերմանական Ռոզա Լյուքսեմբուրգ 
հիմնադրամի գիտաժողովին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Գերմանական «Ռոզա Լյուքսեմբուրգ» հիմնադրամը կազմակերպել է մեկօրյա համաժողով՝ «Մերժման և ճանաչման միջև. Հայոց ցեղասպանությունը պատմաքաղաքական բանավեճերի և հիշողության մշակույթի դիսկուրսում Գերմանիայում. անցյալը և ներկան» խորագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել  հիմնադրամի գործադիր տնօրեն դր. Ֆլորիան Վայսը (Florian Weis), ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն (Petra Pau) և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Իր խոսքում անդրադառնալով Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը` դեսպանը, մասնավորապես, նշել է. «Հիշողությամբ մենք չենք ցանկանում մեղադրյալի աթոռին գամել ցեղասպանություն իրականացրածների սերունդներին` որպես այդ հանցագործության մեղսակից։ Սակայն մերժողական կեցվածքը և չդատապարտումը ենթադրում են, որ սերունդները շարունակում են կրել իրենց անցյալի հետ չառերեսվելու քաղաքականության ծանր բեռը»։

Միջոցառման պատվավոր հյուրերից է եղել ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով իր ելույթում ընդգծել է, որ Ցեղասպանության հերքումը ոչ միայն քաջալերում է այլ ցեղասպանությունների իրագործումը, այլև չի նպաստում նման ոճրագործությունների կանխարգելմանը՝ առիթ հանդիսանալով ատելության խոսքի սփռման համար։

Միջոցառմանը ներկա են եղել  ԳԴՀ գիտական, բուհական շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]