Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 800-ը

Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 800-ը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով անցյալ տարվա հուլիսից ավելի քան 800 մարդ Է մհացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 751 մահացածների մասին:

«Կիրակի օրվա՝ ապրիլի 14-ի դրությամբ ընդամենը գրանցված Է վարակվելու 1251 դեպք՝ 1185 հաստատված եւ 66՝ հնարավոր, 803 մահացած եւ 371 բուժված»,-ասված Է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ Է, որն ախտահարում Է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել Է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսի ներկայիս համաճարակն սկսվել Է 2018 թվականի հուլիսի վերջից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]