Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վախճանվել է դերասանուհի Բիբի Անդերսոնը, որը խաղացել է Բերգմանի 11 ֆիլմում

Վախճանվել է դերասանուհի Բիբի Անդերսոնը, որը խաղացել է Բերգմանի 11 ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 83 տարեկան հասակում ապրիլի 14-ին մահացել Է շվեդ դերասանուհի Բիբի Անդերսոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Goteborgs Posten թերթին հայտնել Է նրա ընկերուհին՝ ռեժիսոր Կրիստինա Ուլոֆսոնը:

«Բիբին մեծ դերասանուհի Էր եւ աներեւակայելի մարդասեր»,- ասել Է Ուլոֆսոնը:

Անդերսոնն իր կարիերան սկսել Է 15 տարեկանում՝ ռեժիսոր Ինգմար Բերգմանի նկարահանած գովազդում: Իր առաջին դերերից մեկը նա կատարել Է Բերգմանի «Ամառային գիշերվա ժպիտները» ֆիլմում (1955): Ընդամենը նա խաղացել Է ռեժիսորի 11 կինոնկարում, ներառյալ՝ «Յոթերորդ կնիքը» (1957), «Մորուտը» (1957), «Տեսարաններ ամուսնական կյանքից» (1973):

Լավագույններից մեկը համարվում Է բուժքույր Ալմայի դերը «Անձ» կինոնկարում (1966): 1958 թվականին դեասանուհին Կանի փառատոնի մրցանակն Է ստացել կնոջ լավագույն դերի համար (Բերգմանի «Կյանքի շեմին» ֆիլմում):

1963 թվականին Անդերսոնն արժանացավ Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին կնոջ լավագույն դերի համար (Վիլգոտ Շյոմինի «Սիրուհին» ֆիլմում): 2009 թվականին Անդերսոնը ծավալուն ինսուլտ Է տարել: Այդ ժամանակից նա մշտապես ապրում Էր Ստոկհոլմի ծերերի հիվանդանոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]