Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

HBO հեռուստաալիքն սկսել է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի ցուցադրումը

HBO հեռուստաալիքն սկսել է «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի ցուցադրումը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HBO հեռուստաալիքն ապրիլի 14-ին սկսել Է «Գահերի խաղի» եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանի ցուցադրումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պրեմիերային ցուցադրությունն սկսվել Է Արեւելյան ափի ժամանակով ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին):

Նոր եթերաշրջանը բաղկացած Է ընդամենը վեց մասից, ընդ որում դրա ավարտը կարող Է տարբերվել Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վիպաշարի վերջաբանից, որն առայժմ հրապարակել Է պլանավորված յոթ գրքից միայն հինգը:

«Գահերի խաղը» ցուցադրվում Է 2011 թվականից եւ ամենաթանկերից մեկն Է հեռուստատեսության պատմության մեջ. վերջին եթերաշրջանի մեկ սերիայի արտադրությունը նստել Է մոտավորապես 15 մլն դոլար: Սերիալը բազմաթիվ պարգեւների Է արժանացել ընդգրկուն նկարահանումների եւ հայտնի բազմաթիվ դերասանների մասնակցության շնորհիվ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]