Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի 2019 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Ջուլֆալակյանը գերազանցեց Բուլղարիայից Դանիել Ալեքսանդրովին: Հայ ըմբիշը լավ գոտեմարտ անցկացրեց և հաղթեց 5:1 հաշվով:

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]