Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Հալեպի հավատացյալները վերադառնում են վերականգնված Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցի


ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հալեպ քաղաքում հավատացյալները ակտիվորեն վերադառնում են վերականգնված հայկական Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցի, որը 2015 թվականին ոչնչացվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վերականգնումից հետո՝ մարտի 30-ին եկեղեցին օծել էր Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը:

«Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք վերադառնալ և գալ այստեղ, պատերազմի պատճառով վաղուց է, ինչ չէինք գալիս: Մենք ևս զգացինք, որ հաղթել ենք, քանի որ եկեղեցին կրկին ժողովրդի հավաքի վայր է դարձել: Մեր բոլոր եղբայրները՝ ինժեներները, բժիշկները, աշխատավորները կարող են գալ այստեղ: Սա մեծ երջանկություն է»,- լրագրողներին ասել է Զվարթ Սարգիսը:

2015 թվականի ապրիլին Հալեպի պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքը ռմբակոծության հետևանքով մեծ վնասներ էին կրել: Եկեղեցին պայթեցվել էր ԻՊ կողմից՝ ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով:

Եկեղեցու վերականգնումն իրականացվել էր Հալեպի հայ համայնքի նվիրատվություններով: Առնվազն 150 հազար մարդ իր ավանդն է բերել սրբավայրի վերականգնման գործին:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ