Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Արցախի օմբուդսմենն ընդունել է շվեդ ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին


ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 12-ին ընդունել է Շվեդիայի Լունդի համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՄԻՊ գրասենյակից:

Պաշտպանը ողջունել է դոկտոր Լունդգրենի որոշումը ծանոթանալու Արցախի պատմությանը և հակամարտության առանձնահատկություններին: Նա կարևորել է օտարերկրացի հետազոտողների հետաքրքրությունն Արցախի հանդեպ և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների նկատմամբ, ինչը կբարձրացնի միջազգային իրազեկվածությունն Արցախի շուրջ:

Ա.Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և մարդու իրավունքների պաշտպանության վիճակն Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հայատյացության քաղաքականության դրսևորումները:

Ս.Լունդգրենն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդի ազատատենչ պայքարին՝ կարևորելով հակամարտության խաղաղ կարգավորումը և Ադրբեջանի հայատյացության շարունակական քաղաքականության նկատմամբ միջազգային պատշաճ ուշադրությունը:

Հանդիպումից հետո Պաշտպանի հրավերով Ս.Լունդգրենը դասախոսություն է կարդացել Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների և դասախոսների համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ