Հունահռոմեական ոճի 5 ըմբիշներ սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ևս 5 ներկայացուցիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի Ուկրաինան ներկայացնող Լենուր Թեմիրով հետ:
67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյան որակավորման փուլում կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ հայ Գևորգ Սահակյանի հետ:
72 կկգ քաշում Հրանտ Խալաչյանը 1/8 եզրափակչում կփորձի գրազանցել Ռուասատնից Աբուլյազիդ Մանցիգովի հետ:
82 կգ քաշում 1/8 եզրափակչում Սարգիս Քոչարյանը առաջին գոտեմարտը կանցկացնի ռուս Ալեքսանդր Կոմարովի հետ:
Եվ 97 կգ քաշում Արթուր Շահինյանը կմեկնարկի որակավորման փուլից և կփորձի հաղթել Շվեդիայից Պոնտուս Լունդին:
Ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունն անցկացվում է Բուխարեստում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում