Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Թավշյա հեղափոխությունը» նոր շունչ է ստացել կոմիքսների գրքում

«Թավշյա հեղափոխությունը» նոր շունչ է ստացել կոմիքսների գրքում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Նախորդ տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն ամփոփվել են ՄԱՅՐՈ թիմի «Թավշյա հեղափոխություն» կոմիքս գրքում: Այն հիմնված է հեղափոխության գործող կերպարների հետ զրույցների և գործողությունների ընթացքում արված ուղիղ հեռարձակումների վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 12-ին «Զանգակ» գրախանութում:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«Հայաստանում կոմիքսներն այնքան էլ լայն տարածում չունեն, և մենք ցանկացանք  այդ ժանրը ճանաչելի դարձնել: Այդ նպատակով պետք էր անդրադառնալ արդիական թեմաների: Ավելի էպիկ սյուժե, քան հեղափոխությունն էր, անհնար էր գտնել, բացի այդ մեր թիմն ակտիվ մասնակցել է հեղափոխական գործողություններին»,-գրքի ստեղծման նախապատմությունը ներկայացրեց ՄԱՅՐՈ թիմի անդամ Քրիստինե Ասլանյանը:

Նա շեշտեց, որ գրքում չկա քաղաքականություն.  այնտեղ ներկայացվում է խաղաղության պատմություն, ասվում է, որ հնարավոր է փոփոխություններ իրականացնել առանց որևէ բռնության:

«Գիրքն առաջին հերթին կարող է հետաքրքրել հեղափոխության մասնակիցներին, ջատագովներին, մարդկանց որոնք ցանկանում են վերապրել այդ օրերը, կոմիքսասեր հասարակությանը և այն մարդկանց, որոնք ցանկանում են ծանոթանալ մեր երկրում կատարված իրադարձությանը: «Թավշյա հեղափոխությունը» լույս է տեսել հայերենով, ռուսերենով և անգլերենով»,-եզրափակեց Ասլանյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի խոսքով` գրքի վրա բավականին մանրակրկիտ աշխատանք է տարվել: «Գրքի հենց սկզբում փոքր հատված կա, որը պատմում է մեր երկրում 2008 թվականին տեղի ունեցած դեպքերի մասին: Ենթադրում եմ, որ հեղինակները կարծում են` հեղափոխությունը սկսվել է դեռ այդ ժամանակներից»,-ասաց նա:

Հակոբյանը հավելեց, որ կոմիքսներով հիմնականում հետաքրքրվում են պատանիները, և եթե նրանք ցանկանան գնել այս գիրքն ու կարդալ այն, ապա մտահաղացումը ստացվել է:

«Թավշյա հեղափոխություն» կոմիքս  գիրքը պատմում է Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք «հեղափոխություն» բնորոշումը ստացան հասարակական լայն շերտերի կողմից: Գրքում պատմություն է ոչ թե քաղաքական կերպարների, երկրում քաղաքական իրավիճակի զարգացման հեղափոխության կամ իշխանության փոփոխության մասին, այլ խաղաղության ու ժողովրդի կամքի` խաղաղությամբ հաղթանակի մասին:

ՄԱՅՐՈ թիմը ստեղծում է հայկական կոմիքսներ: Թիմի նպատակն է վեր հանել հայկական ու համամարդկային արժեքները կոմիքսների օգնությամբ և դրանք մատուցել աշխարհին: Որպես ժանր կոմիքսները զարգացած են ամբողջ աշխարհում. դրանք այժմ համարվում են ամենաընթերցվողն ու ամենատարածվածը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]