Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հետ

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան 
պատգամավորական բարեկամության խմբի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը ապրիլի 11-ին հանդիպել է Լեհաստանի խորհրդարանի (Սենատ և Սեյմ) Լեհաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնիակի (Tadeusz Woźniak), խմբի մի քանի անդամների և քարտուղարի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Թադեուշ Վոժնիակը, ողջունելով դեսպանին, վերահաստատել է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու լեհական կողմի պատրաստակամությունը և հանձնառությունը։

Սամվել Մկրտչյանը հատկապես կարևորել է Հայաստանի և Լեհաստանի միջև խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը, խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների երկուստեք օգտագործումը։ Նա լեհական կողմին տեղեկացրել է ՀՀ ազգային ժողովում Հայաստան-Լեհաստան պատգամավորական բարեկամության նորաստեղծ խմբի մասին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում՝ առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթամշակութային, երկկողմ համագործակցության զարգացման նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկման շուրջ:

Անդրադարձ է կատարվել ինչպես կառավարությունների, այնպես էլ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների առաջիկա փոխայցելությունների իրականացման հարցերին:

Դեսպան Սամվել Մկրտչյանը պատասխանել է լեհ խորհրդարանականների հարցադրումներին, որոնք վերաբերում էին Հայաստանի նոր իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին, ժողովրդավարական հաստատությունների կայացմանն ու ամրապնդմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]