Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համագործակցության համաժողովում կքննարկվեն նաև Երևանին վերաբերող ծրագրեր

ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համագործակցության համաժողովում կքննարկվեն նաև 
Երևանին վերաբերող ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ կխորանան Երևանի եւ ԱՄԷ քաղաքների միջև բարեկամական կապերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Ալ Զաաբին նշել է, որ Հայաստանում գործունեություն են ծավալում ԱՄԷ-ի շուրջ 500 կազմակերպություններ, դրանց զգալի մասը՝ Երևանում: Դեսպանը հույս է հայտնել, որ, հաշվի առնելով քաղաքի հարմարավետ պայմանները, այդ թիվը կմեծանա: Մասնավորապես, ըստ դեսպանի,  համագործակցության լայն դաշտ կա նորարար տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ճարտարապետության, ժամանակակից կառուցապատման, կանաչապատման  և այլ ոլորտներում:

Կողմերը նշել են, որ մայիսին կայանալիք ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համագործակցության համաժողովում կքննարկվեն նաև Երևանին վերաբերող մի շարք ծրագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]