1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանին արհեստական բանականությունը զարգացնելու համար անհրաժեշտ է ունենալ սեփական արբանյակ

Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանին արհեստական բանականությունը 
զարգացնելու համար անհրաժեշտ է ունենալ սեփական արբանյակ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 12-ին մասնակցեց «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով կոնֆերանսի փակման արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արհեստական բանականության կողմից մշակված և ապրիլի 10-ին հրապարակված սև խոռոչի լուսանկարին՝ Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանում արհեստական բանականությունը զարգացնելու համար մի քանի տարբերակ կա:

«Եթե Հայաստանում ուզում ենք զարգացնել արհեստական բանականությունը, մեծ ծրագրավորողներ, գիտնականներ ստեղծել, և, եթե ուզում ենք, որ Հայաստանը դառնա ժամանակակից երկիր, ունենա նաև 5-րդ սերնդի կոմունիկացիաներ, տարբեր քայլեր պետք է անենք: Դրանցից մեկն այն է, որ աշխարհահռչակ գիտնականներ գան Հայաստան, որքան հնարավոր է՝ հաճախ: Չի բացառվում, որ Հայաստանը կարիք ունի գործընկերների հետ ունենալ սեփական մեծ տեխնոլոգիական գործիքները, ընդհուպ՝ արբանյակներ»,- ասաց Սարգսյանը:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ սև խոռոչի արված լուսանկարները ևս մեկ անգամ ապացուցում են, որ 100 տարի առաջ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը ճիշտ էր:

«Որպեսզի պարզ հասկանանք, թե ինչպես են կարողացել դիտել սև խոռոչն, ուղղակի վերցրել են երկրագունդը, որպես մեկ դիտակ, ամբողջ մակերեսը, օգտագործել են տարբեր դիտակներ, որոնք իրար հետ են կապել համակարգչային համակարգով, և օգտագործել են արհեստական բանականություն: Այն բոլոր տեղերը, որոնք տեսանելի չէին, արհեստական բանականությունը պատկերել է, և կարողացել է տեսնել այն, ինչ այսօր մենք տեսնում ենք: Հսկայական մեծ հայտնագործություն է, որը անուղղակի  ձևով ևս մեկ անգամ ապացուցում է, որ 100 տարի առաջ Ալբերտ Էյնշտեյնը ճիշտ էր»,- հավելեց նա:

Ապրիլի 6-ին Վաշինգտոնում ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամը հայտարարել էր, որ Event Horizon Telescope-ը (EHT, Իրադարձությունների հորիզոնի աստղադիտակ) սև խոռոչների ուսումնասիրությունների արդյունքում սենսացիոն բացահայտում է գրանցել:

Ապրիլի 10-ին հրապարակվել է Messier 87 գալակտիկայի կենտրոնում գտնվող «սեւ խոռոչի» առաջին լուսանկարը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]