ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատգամավորների հետ
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը ապրիլի 11-ին հանդիպել է Լիբանան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատգամավորների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նոր ձևավորված խմբերի աշխատանքային գործունեության առաջիկա ծրագրերի շուրջ, ինչպես նաև քննարկվեցին հնարավոր փոխայցելությունների հեռանկարները:
Զրուցակիցները կարևորեցին Դոհայում կայացած Միջխորհրդարանական միության շրջանակներում Հայաստանի և Լիբանանի ԱԺ նախագահների հանդիպումը՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին կհաղորդվի նոր լիցք և նոր որակ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում