Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աննա Աստվածատրյան Թերքոթը համագործակցում է «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի հետ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին հիշատակի անտառ տնկելու համար

Աննա Աստվածատրյան Թերքոթը համագործակցում է «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի հետ 
Բաքվի ջարդերի  30-րդ տարելիցին հիշատակի անտառ տնկելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, մարդկանց իրավունքների պաշտպան, Բաքվի փախստական Աննա Աստվածատրյան Թերքոթը նախաձեռնել է դրամահավաք Բաքվի վայրագությունների 30-րդ տարելիցին հիշատակի անտառ տնկելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հիշատակի անտառը կտնկվի Թալինում, Հայաստանում։

Աննա Աստվածատրյան Թուրքոթն ընդգծում է, որ 30 տարվա ընթացքում, Ադրբեջանում հայերի վերջին ջարդերից սկսած, Ադրբեջանի հայկական համայնքի բոլոր հետքերն ու դրա աջակցությունը պատմությանն ու կրոնի մշակույթը համակարգայնորեն վերացվել են Ադրբեջանի ներկայիս կառավարման ռեժիմի կողմից։ Անտառը վառ կպահի Ադրբեջանի կենսունակ ու տաղանդավոր հայկական համայնքի կորստի ու փրկության հիշատակը։

Այս նախաձեռնությունը հնարավոր է դառնում աշխարհասփյուռ նվիրատուների ու Արմենիան Թրի Փրոջեքթի (www.armeniatree.org) (տեղակայված Երևանում ու Ոբուրնում, Մասսաչուսեթս) աջակցության շնորհիվ։  Արդյունքում Հայաստանում կստեղծվի մի վայր, որտեղ կարելի կլինի սգալ անմեղ զոհերի, սիրելիների ավերված գերեզմանների ու Ադրբեջանի հայկական համայնքի կորցրած մշակույթի համար։ Այս նախաձեռնությունն ու դրա գոյությունը կքաջալերեն այս չարագործ մեղքերից գոյատևածներին, ովքեր փախան՝ սփռվելով աշխարհով մեկ և ստեղծելով հաջողակ կյանք իրենց համար աշխարհի բոլոր ծայրերում։ Ադրբեջանից փախուստի դիմած հայերն ու Արմենիան Թրի Փրոջեքթը հավատով են նայում ապագային, ինչպես որ այս ծրագիրը, որը մի ներդրում է Հայաստանի հաջորդ սերնդի առողջության ու բարեկեցության մեջ։

Շուրջ 200 հայեր և  օտարերկրացիներ ամբողջ աշխարհից նվիրաբերել են 15․000 դոլար Թալինում հիշատակի անտառը ստեղծելու համար։ Աննա Աստվածատրյան Թերքոթի և ԷյԹիՓի-ի մոտ այս գաղափարը ծագել է  2018թ․ գարնանը, հայերի Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի ընթացքում։ Նրանք աշխատել ու պլանավորել են այս ծրագիրը մեկ տարի։

Հիշատակի անտառը տնկվում է Թալինի ծայրամասում գտնվող 2 հեկտար հողի վրա։ 2000 ծառերից 500 մրգատու ծառեր են՝ Թալինին ու շրջակա համայնքին բերք մատակարարելու համար։ Այս հողակտորը եղել է մի հին անտառ, որը տնկված է եղել Սովետական Միության ժամանակներում ու ոչնչացվել 1990-ականներին Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից էներգիայի շրջափակման ճգնաժամի ընթացքում։

Ի հավելումն անտառի հիմնմանը, ԷյԹիՓի-ն նաև կընդլայնի իր բնապահպանական կրթական ծրագրերը Թալինում 2019-2020թթ․-ին։ ԷյԹիՓի-ի բնապահպանական կրթության թիմը կայցելի քաղաք՝ կազմակերպելու մի շարք դասընթացներ պլաստիկի օգտագործման նվազեցման համար և կներկայացնի, թե ինչու է բնապահպանությունը կարևոր տեղական, ազգային ու համաշխարհային մասշտաբով։

ԷյԹիՓի-ն ու Թալինի համայնքը ծառերի մեծ մասը տնկել են նոյեմբեր ու ապրիլ ամիսներին։ Աննա Աստվածատրյան Թերքոթը կայցելի Թալին մայիսի 7-ին, ժամը 11։00-ին, երբ վերջին 100 ծառերը կտնկվեն։ Հիշատակի անտառն ու անտառի մուտքի խաչքարը կօրհնվեն եկեղեցու կողմից։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]