Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քեյթ Միդլթոնին թագուհու ապագա են գուշակել

Քեյթ Միդլթոնին թագուհու ապագա են գուշակել

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թագավորական գերդաստանի հետազոտող Ռեբեկա Լոնգը կանխագուշակել Է, որ Քեյթ Միդլթոնը կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է Us Weekly լրատվական պորտալին տված հարցազրույցում:

Լոնգը կարծում Է, որ մարտի կեսերին Եղիսաբեթ Բ-ի հետ Լոնդոնի Թագավորական քոլեջում Քեմբրիջի 37-ամյա դքսուհու հայտնվելն այն բանի ապացույցն Է, որ թագուհին իրեն փոխարինող Է պատրաստում:

«Քեյթը հետզհետե նոր պարտավորություններ Է ստանձնում, որպեսզի ամոթով չմնա, երբ ժամանակը գա: Ուիլյամը եւ Քեյթը թագավորական ընտանիքի՝ ժողովրդի կողմից սիրված անդամներն են, մարդիկ ուրախ կլինեին նրանց տեսնելու գահին»,- պարզաբանել Է փորձագետը: Թագավորական ընտանիքին մոտ կանգնած մի այլ աղբյուր պնդում Է, որ 92-ամյա թագուհին «թեւերի տակ Է առել Քեյթին»:

«Նրանք երկուսով հաճախակի են զրուցում թագավորական կյանքի եւ միապետության ապագայի շուրջը: Քեյթը երկար ժամանակ Է գնացել դեպի այն կարգավիճակը, որն այսօրվա դրությամբ ունի: Բայց նա պատրաստ Է»,- հավելել Է նա: Քեյթ Միդլթոնի ամուսինը՝ արքայազն Ուիլյամն, երկրորդ տեղն Է զբաղեցնում գահաժառանգման հերթում՝ իր հորից՝ արքայազն Չառլզից հետո: Սակայն վերջինս մեծ սեր չի վայելում բակչության շրջանում, ինչպես եւ նրա տիկին Քամիլան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]