1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում պետք է ամեն ինչ համտեսել. Քիմ Քարդաշյանը պատասխանել է «Vogue»-ի հարցերին

Հայաստանում պետք է ամեն ինչ համտեսել. Քիմ Քարդաշյանը  պատասխանել է 
«Vogue»-ի հարցերին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   «Vogue» նորաձեւության հանդեսը հյուրընկալվել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից, մոդել, դերասանուհի Քիմ Քարդաշյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդեսը 73 հարց է ուղղել Քիմ Քարդաշյանին, որոնք վերաբերում են նրա կյանքին, աշխատանքին, նախասիրություններին, ընտանիքին:

Հարցեր են ուղղվել նաև Հայաստանի մասին: Զրուցավարը  փորձել է ճշտել, թե Հայաստանում Քիմ Քարդաշյանին ինչն է ավելի շատ տպավորել:

«Ուտեստները: Այնտեղ պետք է ամեն ինչ համտեսել»,-ասել է Քիմ Քարդաշյանը:

Զրուցավարի հաջորդ հարցը եղել է նրա հայերեն իմացության մասին: «Հայերեն խոսում ե՞ք»,- հայերենով հարցնում է զրուցավարը, ինչին ի պատասխան Քիմ Քարդաշյանը նշել է «Ինչպե՞ս ես»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]