Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ունը վերընտրվել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար

Կիմ Չեն Ունը վերընտրվել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար


ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը վերընտրվել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Երկրի պետական իշխանության բարձրագույն գործադիր մարմնի նախագահի պաշտոնում Կիմ Չեն Ունի վերընտրությունը տեղի Է ունեցել Է 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում:
Այստեղ նշանակվել Է նաեւ Հյուսիսային Կորեայի նոր վարչապետը: Պակ Պոն Ջուի տեղն զբաղեցրել Է Կիմ Չժե Ռենը՝ իշխող Կորեայի աշխատանքային կուսակցության ավագ անդամը:
Միաժամանակ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Է դարձել Ցոյ Ռեն Հեն, որը կփոխարինի Կիմ Յոն Նամին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]