Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ասանժը պետք Է պատասխան տա իր արածների համար. Հիլարի Քլինթոն

Ասանժը պետք Է պատասխան տա իր արածների համար. Հիլարի Քլինթոն


ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում Է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որն ապրիլի 11-ին կալանավորվել Է Մեծ Բրիտանիայում, պետք Է պատասխան տա իր արածների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բանն այն Է, որ նա պետք Է պատասխան տա իր արածների համար, գոնե, ինչում նրան մեղադրում են»,- մեջբերում Է անում «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը Քլինթոնի խոսքից: «Ես իրոք փոքր-ինչ հեգնական եմ համարում, որ նա (Ասանժը) միակ օտարերկրացին Է, որին (ԱՄՆ) ներկայիս վարչակազմն ուրախ Է տեսնելու Միացյալ Նահանգներում»,- հավելել Է նա:
2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական նախընտրական արշավի շրջանում WikiLeaks-ը հրապարակել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի ներքին նամակագրությունը, ինչը բացասաբար Է անդրադարձել Քլինթոնի ժողովրդականության վրա, որը նախագահի թեկնածու Էր դեմոկրատներից: Հետագայում նա բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարը տանուլ տվեց հանրապետական Դոնալդ Թրամփին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]