Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Տարխանովը

«Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Տարխանովը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Տարխանովը 1989 թվականին եղել է Աբովյանի «Կոտայքի» մարզչական շտաբում։ 

64-ամյա մասնագետը աշխատել է նաեւ ԲԿՄԱ-ում, «Կռիլյա Սովետովում», «Թերեկում», «Կուբանում», «Խիմկիում», «Ուրալում», որը նրա գլխավորությամբ դուրս է եկել 2017թ․ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Տարխանովը նաեւ մարզել է Լիտվայի «Վետրայում», բուլղարական «Սլավիայում», վերջին շրջանում նա «Ուրալի» նախագահի խորհրդականն էր։

Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից:

46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» 2018/19թթ. Եվրոպայի լիգայում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվեց նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]