1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իտալիայի խորհրդարանը Հայաստանի ապաշրջափակման պահանջին միջազգային հնչեղություն է առաջադրում

Իտալիայի խորհրդարանը Հայաստանի ապաշրջափակման պահանջին միջազգային 
հնչեղություն է առաջադրում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի խորհրդարանը ոչ միայն ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման պահանջին միջազգային հնչեղություն է առաջադրում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

«Նախ, ասեմ, որ 2000-ի նոյեմբերին համարյա նույն բովանդակությամբ բանաձեւ էր որդերգել Իտալիայի խորհրդարանը։ Այս անգամ բանաձեւը կոչ է անում գործադիրին որդեգրելու այն, ինչպես նաեւ միջազգայնացնելու խնդիրը, ինչը կարևոր քայլ է իտալիացի խորհրդարանականների կողմից»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ բանաձեւում հղում է կատարվել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիային, ՄԱԿ-ի Մարդու իրավունքներու հարցերով ենթահանձնաժողովի որոշմանը,Եվրոպական խորհրդարանի 1987-ի բանաձեւին, 2015-ի Եվրոխորհրրդարանի կոչին եւ բանաձեւին։ «Կարծում եմ՝ այդ հղումները վերավկայակոչելով բանաձեւը, Հայաստանի ապաշրջափակման կամ ՀՀ-ի հետ դիվանագիտական եւ տնտեսական կապեր հաստատելու, ըստ էության, հայկական կողմի եւ Իտալիայի խորհրդարանի մոտեցումների համընկումների մասին են խոսում՝ հատկապես, առանց նախապայմանների միջպետական հարաբերություններ հաստատելու առումով»,- պարզաբանեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը։

Շահան Գանտահարյանը նաև նկատեց, թե երբ տնտեսականը տարանջատվում է դիվանագիտականից, ենթադրում է, որ պահանջը անհապաղ ապաշրջափակելն է Հայաստանի Հանրապետությունը, որից հետո՝ ձեռնարկել դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացի նախապատրաստության։

«Իտալիան միանգամայն քաղաքական ամենաայժմեական խնդիրների բովանդակությամբ պահանջկոտ ուղերձներ է հղում Անկարային։ Այս այժմեականությունը շրջելու փորձ են անում Անկարայի վարիչները, երբ ուղերձների խստությունը գիտակցելով հանդերձ՝ խնդիրը ուզում են կենտրոնացած պահել պատմական էությանը վրա»,- շեշտեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը՝ պատահական չհամարելով, որ «Թուրքիայի նախագահության բանբերը Իտալիայի որոշմանն արձագանքում է ասելով, որ «որոշումը անտեսում է պատմական իրականությունները»։

«Զուտ պատմական բաժնի վրա կենտրոնացում հրավիրելով, ըստ էության, Թուրքիան ժխտում է ոչ միայն Ցեղասպանության փաստը, այլ դրա այժմեական քաղաքական հնչեղություն ապահովող Իտալիայի որոշումը»,- եզրափակեց Շահան Գանտահարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]