1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայոց ցեղասպանության թանգարանին են հանձնվել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արխիվային փաստաթղթեր

Հայոց ցեղասպանության թանգարանին են հանձնվել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից 
Հայոց ցեղասպանության ճանաչման արխիվային փաստաթղթեր

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկաբնակ հայորդի Հարություն Աղա-Սարգսյանը և քույրը՝ Վարդուհին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ֆոնդերին են հանձնել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արխիվային փաստաթղթեր:

Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նվիրատվության համար. «ԱՄՆ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթերի լիարժեք հավաքածու ունենալու դեպքում կկազմակերպենք ժամանակավոր ցուցադրություն: Սա կարևոր է բոլորիս համար, այն նաև ամերիկահայության պատմության մի մասն է»:

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ. դ. Արտակ Մովսիսյանը, որի ջանքերի շնորհիվ էին այս փաստաթղթերը հասել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, նշել է.

«Թող այս ընտանիքի օրինակը վարակիչ լինի, նմանօրինակ փաստաթղթերի տեղը մայր հայրենիքն է: Շատ կարևոր է տեղացի հետազոտողներին ձեռքի տակ ունենալ ուսումնասիրության նյութ»:

Քույր ու եղբայր Աղա-Սարգսյանները խոստացել են, որ հետևողական կլինեն, որպեսզի մյուս նահանգներից էլ ՀՑԹԻ ուղարկվեն ճանաչման հետ առնչվող արխիվային փաստաթղթեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]