Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանն առաջին անգամ միայնակ նկարահանվել Է Vogue նորաձեւության հանդեսի շապիկի համար

Քիմ Քարդաշյանն առաջին անգամ միայնակ նկարահանվել Է Vogue նորաձեւության հանդեսի շապիկի համար

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան-Ուեսթն առաջին անգամ միայնակ նկարահանվել Է Vogue նորաձեւության հանդեսի շապիկի համար: Այդ իրադարձությանը նա հաղորդակից Է դարձրել իր Instagram-օգտահաշվի բաժանորդներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 39-ամյա հեռուստաաստղը հայտնվել Է հրատարակության ամերիկյան տարբերակի մայիսյան համարի առաջին Էջում: Լուսանկարում նա կեցվածք Է ընդունել բեժագույն ֆոնին՝ թաց մազերով, գործված շագանակագույն տոպով եւ խոշոր մետաղյա օղակներից մանյակով:

Հրապարակման նկարագրության մեջ Քարդաշյանը հայտարարել Է, որ այդ նկարահանման մասին երազել Է վաղ մանկությունից, թեեւ շրջապատի մարդիկ պնդում Էին, որ իր երազանքին վիճակված չԷ իրականանալ: Նա նաեւ պատմել Է, թե ինչպես Է մանկության տարիներին մանրակրկիտ ուսումնասիրել մորը պատկանող Vogue-ի Էջերը, եւ շնորհակալություն Է հայտնել գլխավոր խմբագրին՝ Աննա Վինտուրին, ու նկարահանման խմբին: Նա նաեւ շնորհակալություն Է հայտնել ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին, իր ուժերին հավաիտալու եւ աջակցելու համար: Մայիսյան թողարկման համար նրա տված հարցազրույցում հեռուստաաստղը դատողություններ Է անում Քանյե Ուեսթի հետ հարաբերությունների, ընտանեկան կյանքի եւ մայրության շուրջ: Բացի շապիկի վրա լուսանկարից, հանդեսում կհայտնվեն Քարդաշյանի եւս մի քանի լուսանկարներ՝ վառ գույնի զգեստներով եւ երեխաների հետ: Դրանից առաջ Քարդաշյանը Vogue-ի համար նկարահանվել Է 2014 թվականին ապագա ամուսնու հետ: Այդ պահին զույգը դեռ նոր Էր պատրաստվում ամուսնանալ եւ լուսանկարվել Է հարսանեկան հագուստներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]