1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դատարանը որոշեց Հայկ Սարգսյանի անձնագիրը վերադարձնել և թույլ տալ դուրս գալ Հայաստանից

Դատարանը որոշեց Հայկ Սարգսյանի անձնագիրը վերադարձնել և թույլ տալ դուրս գալ 
Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատական նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը:

Միջնորդությունը դատարանում ներկայացրեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, որին առարկեց մեղադրող Աբգար Առաքելյանը՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է:

Նա նաև հիշեցրեց այն փաստը, որ մեղադրանք առաջադրելուց հետո Հայկ Սարգսյանը որոշել է լքել ՀՀ սահմանը և նա կարող է խուսափել գործի քննությունից:

Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը:

«Եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով»,- նշեց դատավորը:

 Գործով վկա Արթուր Ղևոնդյանի գտնվելու վայրը պարզելու համար դատարանը կդիմի համապատասխան մարմիններին, իսկ վկա Լարա Առաքելյանը ևս մեկ անգամ կծանուցվի նիստի վերաբերյալ, չներկայանալու դեպքում նոր միայն կկայացվի բերման ենթարկելու որոշում:

Հաջորդ դատական նիստը կկայան մայիսի 16-ին ժամը 15:00-ին:

Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Վերջինս, հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]