Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անցյալ տարի Մատենադարան է այցելել 113 հազար անձ

Անցյալ տարի Մատենադարան է այցելել 113 հազար անձ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը 2018 թվականին ունեցել է 113 հազար այցելու, իսկ Արցախի մասնաճյուղը՝ 16 հազար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփելով 2018 թվականին իրականացրած աշխատանքները, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

«Անցյալ տարվա համեմատ Երևանում մոտ 4000-ով ավել մարդ է այցելել Մատենադարան: Արցախի համար էլ այս թիվը բավականին մեծ ցուցանիշ է»,- նշեց Տեր-Ղևոնդյանը:

Անդրադառնալով Մատենադարանի իրականացրած հրատարակումների որակական և քանակական արդյունքներին՝ նա նկատեց, որ դրանք գոհացուցիչ են:

«Եթե նայում ենք գրքերի, մենագրությունների, հոդվածների, զեկուցումների, մատենաշարների, գիտական պարբերականի ընթացքը, ապա այս բոլոր արդյունքները գոհացուցիչ են: Հրատարակվել է «Մատենագիրք հայոց»–ը՝ նվիրված Ներսես Շնորհալու չափածո գործերին: Առաջիկայում լույս կտեսնի արձակ գործերին նվիրված մեկ հատոր: 30 տարի անց լույս է տեսել նաև «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» գիրքը»,- ասաց նա և հավելեց, որ Մատենադարանի ֆոնդը համալրվել է՝ նվիրաբերվել է 51 ձեռագիր, ինչպես նաև մեծ չափով արխիվներ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]