Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԽ-ում հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի հեղափոխության մասին ցուցահանդեսը. ներկայացված են նաև «Արմենպրես»-ի լուսանկարները

ԵԽ-ում հանդիսավորությամբ բացվեց Հայաստանի հեղափոխության մասին 
ցուցահանդեսը. ներկայացված են նաև «Արմենպրես»-ի լուսանկարները

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպայի խորհրդում հանդիսավորությամբ բացվեց «Հայաստանի թավշյա հեղափոխություն»  խորագրով ցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ ցուցահանդեսի բացմանը ներկա  էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

Ցուցահանդեսին ներկայացված են «Արմենպրես» լրատվական գործակալության  լուսանկարիչներ Գևորգ Պերկուպերկյանի, Մխիթար Խաչատրյանի և Տաթև Դուրյանի, «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչներ Հայկ և Վահրամ Բաղդասարյանների լուսանկարները, ինչպես նաև ՀՀ վարչապետի լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանի, լուսանկարիչներ Անի Գևորգյանի, Հրանտ Խաչատրյանի աշխատանքները։

Շուրջ քառասուն լուսանկար ամբողջությամբ պատմում է 2018 թվականի գարնանը Գյումրիից սկսված, Հայաստանի ամբողջ տարածքով ծավալված և Երևանում ավարտված հեղափոխության ընթացքը։

Նշենք, որ ցուցահանդեսը շրջիկ է, առաջիկայում լուսանկարները կներկայացվեն եվրոպական այլ քաղաքներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]