1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձավ Հայաստանում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրմանը

Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձավ Հայաստանում առանց մեղադրական 
դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրման որոշումը չի կարող միանձնյա կայացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 11-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հիմա Հայաստանում քննարկումների մեջ ենք, թե արդյոք մեր երկրի համար կարող է ընդունելի լինել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրումը, և սրա հետ կապված Հայաստանում կան բավական լուրջ մտահոգություններ նաև նախկին կառավարության ներկայացուցիչների շրջանում: Ես շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ այս պրակտիկան ոչ միայն միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, այլև, ըստ էության, 2015թ. գտնվում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում, այդ թվում` Եվրոպայի խորհրդի առաջ: Այդ մեխանիզմի մասին հիշատակում կա «Հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրվաման, և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայում, կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայում, և, ըստ էության, այս մեխանիզմի վերաբերյալ Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել: Դա մի մեխանիզմ է, որ Հայաստանում կարող է, և պետք է կյանքի կոչվի: Բայց Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և այստեղ որոշումները միանձնյա չեն կայացվում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշման կայացման վերաբերյալ քննարկումների ծավալման ու ինստիտուտի ներդրման հարցում Հայաստանին շատ օգտակար կլինի Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը:

«Այս ինստիտուտի վերաբերյալ մենք պետք է ունենանք լայն քննարկումներ և այդ քննարկումների արդյունքում պետք է կայացնենք որոշում: Շատ օգտակար կլինի ԵԽ-ի հետ համագործակցությունը, որպեսզի որևէ մեկը չփորձի սա մեկնաբանել կամ օգտագործել, որպես հետապնդումների գործիք, որովհետև մեր երկրում այդ էջն անշրջելիորեն փակված է»,- նշեց Փաշինյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]