Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվեց գազի մատակարարումների շուրջ

Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվեց գազի մատակարարումների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել Է քիչ քանակությամբ գազի գնման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան ապրիլի 11-ին հայտարարել Է լրագրողներին՝ չճշտելով պայմանավորվածությունների կոնկրետ պարամետրերը:

««Գազպրոմ»-ի հետ պայմանագիրն արդեն ձեւակերպված Է, եւ մենք Ռուսաստանից գազ ենք գնելու փոքր քանակություններով»,-Քոբուլիայի խոսքը մեջբերում Է վրացական Interpressnews լրատվական գործակալությունը: Թե ինչ ծավալի գազի մասին Է խոսքը եւ որքան կնստի դա Վրաստանի վրա, Էկոնոմիկայի նախարարը չի ճշտել: Քոբուլիան դեռ ընթացիկ տարվա փետրվարին Էր հայտարարել, որ երկիրը պատրաստվում Է գազ գնել Ռուսաստանից: Այն ժամանակ նա դա բացատրել Էր երկնագույն վառելիքի մատակարարումների դիվերսիֆիկացման անհրաժեշտությամբ:

Վրաստանը բնական գազի իր պահանջարկը բավարարում Է հիմնականում ներմուծման հաշվին: Գազի գրեթե ամբողջ անհրաժեշտ ծավալը երկիրն ստանում Է Ադրբեջանից: Վրաստանը Ռուսաստանից գազ չԷր գնում 2006 թվականից:

Երկիրը միայն ստանում Հայաստան ռուսական գազի տարանցման ընդհանուր ծավալի 10 տոկոսը:

Արդեն 2017 թվականից ՌԴ-ն Վրաստանին այդ տարանցման դիմաց վճարում Էր փողով եւ մասամբ հումքով, իսկ 2018 թվականին՝ միայն փողով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]