Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

Հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում միաժամանակ հղիացել Է 15 աշխատակցուհի


ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզվել Է, որ ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի հիվանդանոցներից մեկում միաժամանակ հղիացել Է 15 աշխատակցուհի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Inside Edition-ը:

Նրանք բոլորը որպես բուժքույրեր եւ բժշկի ասիստենտներ են աշխատում ծննդաբերական բաժանմունքում եւ նորածինների համար ռեանիմացիայում: Ենթադրվում Է, որ նրանցից առաջինը կծննդաբերի ապրիլին: Հղի աշխատակցուհիներից մեկը մտադիր Է ծննդաբերել աշխատավայրում եւ կարծում Է, որ ավելի լավ տեղ դրա համար չի գտնի: «Երբ սկսվեն երկունքի ցավերը, բավական կլինի անցնել միջանցքով եւ ստանալ երեխային»,-ասում Է նա:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ԱՄՆ-ի Oak Street Elementary School տարրական դպրոցում, որը գտնվում Է Կանզասի նահանգի Գոդարդ քաղաքում, միաժամանակ հղիացել Է յոթ ուսուցչուհի: Տնօրենը կատակում Է, որ այժմ դպրոցին կից պետք Է մանկապարտեզ կառուցել:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ