Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԽ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների կողմից բացառապես քաղաքական հայտարարությունների հնչեցումը

ԵԽ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի 
կառավարությունների կողմից բացառապես քաղաքական հայտարարությունների 
հնչեցումը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի համար անընդունելի է ԼՂ հակամարտության մասնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքների հնչեցումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 11-ին Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

«Մեզ համար անընդունելի են ուժի սպառնալիքները: Իմ առաջարկն այն է, որ մարդու իրավունքների կոմիտեն պետք է աշխատի այս ուղղությամբ: Երկրների կառավարությունների կողմից պետք է քաղաքական հայտարարություններ հնչեն»,- ասաց Յագլանդը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիս ավարտին ԵԽ քարտուղարին հանձնեց Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ  Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը «Եվրոպայի հրապարակ» անվանակոչելու մասին որոշումը:

Ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]