Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում ազգային գրադարանային շաբաթը կմեկնարկի ապրիլի 15-ին

Հայաստանում ազգային գրադարանային շաբաթը կմեկնարկի ապրիլի 15-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական գրադարանային ասոցիացիան ապրիլի 15-22-ը Հայաստանում կանցկացվի ավանդաբար նշվող Ազգային գրադարանային շաբաթ, որն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհանես Թումանյանի և հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի 150 ամյակներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Խնկո Ապորն անվան ազգային մանկական գրադարանի լրատվական բաժնից, ՀԳԱ-ի կողմից իրականացվող մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002 թ.-ին և մինչ օրս իր ուրույն տեղն ունի գրադարանային մշակութային միջոցառումների շարքում. այն կարևորում է գրադարանային հիմնահարցերը, նրանց թիրախավորումը, բարձրաձայնումն ու լուծմանը նպատակաուղղված գործիքների կիրառումը:

ԱԳՇ-ը անուրանալի դեր ունի մշակութային կյանքի համաչափ ձևավորման համատեքստում, քանի որ գիրքն ընթերցելն ու սիրելը, գրքի նկատմամբ հոգատարություն դրսևորելն առաջնային են հոգևոր ու մշակութային դաստիարակության գործում, իսկ «Շաբաթ»-ի միջոցառումները նպաստում են գրադարանների, գրքի և ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, հանրության կյանքում գրադարանների նշանակության արժևորմանը, ընթերցող-գրադարան կապի անմիջականությանը:

ԱԳՇ-ի նպատակն է գրադարանների միջև արդյունավետ համագործակցության բարձրացում, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների համար գրադարանային գործի կարևորում, ինչպես նաև գրադարան-հանրություն կապի ամրապնդում: Որպես թիրախային խմբեր առանձնանում են գրադարանային սպասարկման, տեղեկատվական և մատենագիտական ոլորտի աշխատակիցները, ընթերցողները, մտավորականները:

«Շաբաթ»-ին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները, որոնք նախապես տեղեկացվել են անցկացման ժամկետի, հատուկ անվանական օրերի մասին և ստացել տարվա խորհրդին համապատասխան ձևավորված ազդագիր-պաստառը:

Գրադարաններում այս օրերին կանցկացվեն հանդիպումներ, գրքերի քննարկումներ և շնորհանդեսներ, մշակութային կարևոր տարեդարձներին նվիրված միջոցառումներ, պոեզիայի ժամեր, ցուցահանդեսներ, կոմիտասյան երաժշտության ունկնդրումներ, վիկտորինաներմասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ, գրքերի նվիրատվություններ...

Ապրիլի 22-ին տեղի կունենա «Շաբաթ»-ի փակումն ու արդյունքների ամփոփումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]