Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնդկաստանում մեկնարկել են պատմության մեջ ամենաընդգրկուն խորհրդարանական ընտրությունները

Հնդկաստանում մեկնարկել են պատմության մեջ ամենաընդգրկուն խորհրդարանական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի 20 նահանգներում եւ դաշնային տարածքներում ապրիլի 11-ին քվեարկության առաջին փուլն Է սկսվել Լոք սաբհայի (երկրի խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդհանուր առմամբ քվեարկությանը, որը, փորձագետների կանխատեսումներով՝ կդառնա ամենաընդգրկունը համաշխարհային պատմության մեջ, կմասնակցի հանրապետության շուրջ 900 միլիոն քաղաքացի: Նախնական տվյալներով՝ դրանց անցկացումը երկրի վրա կնստի ավելի քան յոթ միլիարդ դոլար, ինչը նաեւ այս ընտրություններն «ամենաթանկն» Է դարձնում պատմության մեջ:

Քվեարկությունը տեղի կունենա յոթ փուլով ապրիլի 11-ից մինեւ մայիսի 19-ն ըստ հերթականության 29 նահանգներում եւ 7 դաշնային տարածքներում: Նկատի առնելով ընտրողների վիթխարի թիվը՝ քվեաթերթիկների հաշվումն, ինչպես սպասվում Է, կավարտվի սոսկ մայիսի 23-ին: Ընդհանուր առմամբ ընտրությունների կազմակերպմանը մասնակցում են 5 միլիոնից ավելի պաշտոնյաներ եւ ոստիկաններ: Ամբողջ երկրում կգործի մեկ միլիոնից ավելի ընտրական տեղամաս: Հիմնական պայքարը կծավալվի երկու քաղաքական ուժերի՝ կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտիի» (ԲՋՊ), որը գլխավորում Է գործող վարչապետ Նարենդրա Մոդին, եւ «Հնդկաստանի ազգային կոնգրեսի» (ՀԱԿ), որի գլուխ կանգնած Է Ռահուլ Գանդին, որը սերում Է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական կլանից, միջեւ: Ընտրությունների հիմնական ինտրիգն այն Է, թե ԲՋՊ-ն կկարողանա արդյոք կրկնել 2014 թվականի հաջողությունը եւ արժանանալ ընտրողերի ճնշող մեծամասնության պաշտպանությանը, իսկ Մոդին՝ անընդմեջ երկրորդ ժամկետով զբաղեցնել վարչապետի աթոռը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]