Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Brexit-ի հետաձգումը մինչեւ հոկտեմբերի 31-ը

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են Brexit-ի հետաձգումը մինչեւ հոկտեմբերի 31-ը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան կարող Է լիովին հրաժարվել Եվրամիությունից դուրս գալուց՝ դրա հետաձգման վերաբերյալ ԵՄ-ի գագաթնաժողովի որոշման շրջանակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Գագաթնաժողովը որոշում ընդունեց Brexit-ի ամսաթիվը հետաձգել մինչեւ հոկտեմբերի 31-ը եւ իրադրությունը միջանկյալ ռեժիմով քննարկել Եվրամիության՝ հունիսին կայանալիք հերթական գագաթնաժողովում:

«ԵՄ-ի գագաթնաժողովը Մեծ Բրիտանիային ճկուն հետաձգում տրամադրեց մինչեւ հոկտեմբերի 31-ը, մինչ այդ Մեծ Բրիտանիան դեռ վեց ամիս ունի: Դա բավարար ժամանակ Է , որի ընթացքում նա կարող Է վավերացնել դուրս գալու համաձայնագիրը, այդ դեպքում հետաձգումն ինքնաբերաբար կավարտվի (եւ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից կհեռանա կազմակերպված ռեժիմով): Բայց նա կարող Է նաեւ լիովին վերանայել դուրս գալու որոշումը եւ հետ կանչել Brexit-ի վերաբերյալ ծանուցումը: Եթե նա չվավերացնի դուրս գալու համաձայնագիրը, այդժամ մեզ սպասում Է «կոշտ» Brexit առանց գործարքի»,- հայտարարել Է նա:

«Մեծ Բրիտանիան կարող Է այդ ժամանակաշրջանում վերանայել Brexit-ին վերաբերող ամբողջ ռազմավարությունը: Դա կարող Է փոփոխությունների բերել ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների մասին քաղաքական հռչակագրում, բայց ոչ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագրում»,- հավելել Է Տուսկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]