Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Բարսելոնա»-ն հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. «Յուվենտուս»-ը ոչ-ոքի խաղաց

«Բարսելոնա»-ն հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին. «Յուվենտուս»-ը ոչ-ոքի խաղաց

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացավ քառորդ եզրափակիչի ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական դաշտում՝ «Օլդ Տրաֆորդ»-ում, ընդունել էր «Բարսելոնա»-ին: Առաջին կեսում առավելություն ուներ կատալոնական ակումբը և այդ առավելությունը գոլի վերածվեց 12-րդ րոպեին: Ինքնագոլի հեղինակ դարձավ Շոուն: Երկրորդ կեսի մեկնարկում առավելությունը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կողմն էր, սակայն «Բարսելոնա»-ն քիչ-քիչ սկսեց տիրել նախաձեռնությանը: Ի վերջո, իր պատմության մեջ առաջին անգամ «Բարսելոնա»-ին հաջողվեց հաղթել «Օլդ Տրաֆորդ»-ում («Մանչեսթեր Յունայթեդ»-«Բարսեոնա»՝ 0:1):

Օրվա մյուս խաղում «Այաքս»-ը Ամստերդամում հյուրընկալել էր Թուրինի «Յուվենտուս»-ին: Իտալական ակումբը կարողացավ գոլ խփել միայն առաջին կեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին: Աչքի ընկավ Ռոնալդուն: Երկրորդ կեսի հենց մեկնարկին «Այաքս»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը. գոլը խփեց Ներեսը: Հետագայում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]